ԱՌԱԿՆԵՐ 4:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։ |
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։
Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։
Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։