Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։
ԱՌԱԿՆԵՐ 4:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ |
Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-
Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։
մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։
Ուստի դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ՝ հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։