ԱՌԱԿՆԵՐ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը, |
Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։
Եվ մենք ամեն բանում, ինչ պատվիրել էր մեզ, ականջ դրեցինք մեր հայր Հոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին,- թե՛ մենք և թե՛ մեր կանայք, թե՛ մեր տղաներն ու աղջիկները,- որ մեր բոլոր օրերում գինի չխմենք,
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։