ԱՌԱԿՆԵՐ 30:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառան, որ թագավոր է դառնում, անմիտը, որ կշտանում է հացով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ստրուկը, երբ որ թագավորի, տխմարը, երբ որ հացով կշտանա, |
Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։
Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։
Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։
Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։