Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։
ԱՌԱԿՆԵՐ 30:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դխոժքն ու մահը, տարտարոսն ու կանանց սերը, երկիրը, որ չի հագենում ջրով, ջուրը և հուրը չեն ասում երբեք. «Բավական է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գերեզմանը և ամուլ արգանդը, երկիրը, որ ջրով չի կշտանում, և կրակը, որ չի ասի՝ «Հերիք է»։ |
Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։
Տզրուկը երեք դուստր ուներ շատ սիրելի, երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացավ կշտացնել, որ նա ասեր. «Բավական է»։
Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։
Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է և ոչինչ ավարտին չի հասցնի, ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես և անհագ եղավ, ինչպես մահը, իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։