Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։
ԱՌԱԿՆԵՐ 30:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդիկ կան, որոնք անիծում են իրենց հորը և չեն օրհնում իրենց մորը։ |
Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Եթե որևէ մեկը վատաբանի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի։ Եթե նա վատաբանում է իր հորը կամ իր մորը, հանցավոր է։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։
Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։
Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։