Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
ԱՌԱԿՆԵՐ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։ |
Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
և այժմ՝ այս ժամանակի մեջ, հարյուրապատիկը չստանա՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ, ագարակներ՝ կրելով անշուշտ հալածանքներ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը։
իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։