Երբ հանդուգն խոսող մարդ գտնես, իմացի՛ր, որ ավելի հույս կա անզգամի, քան նրա համար։
Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։
Բայց տգիտությունը բարվոք չէ հոգուն, և ով ստիպում է ոտքերին շտապել, սխալներ է գործում։
Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։
Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։
Անզգամն իր ողջ բարկությունը միանգամից է թափում, իսկ իմաստունը համբերում է հեզությամբ։
Վատ ծառան խոսքով չի խրատվում, թեև հասկանում, բայց չի ընդունում։
Ով մանկությունից փափկասուն է լինում, ծառա պիտի դառնա, ապա մորմոքի իր մեջ։
Երազը շատ փորձությունից է առաջ գալիս, իսկ անզգամի ձայնը՝ շատախոսությունից։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.