Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 28:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում է նրան։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 28:11
18 Խաչաձեւ Հղումներ  

Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։


Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։


Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։


Լավ է տգետը, որ գնում է իր միամտությամբ, քան անզգամը, որ շաղակրատ է։


Եթե աղքատ ես, մի՛ ձգտիր հարուստին, այլ քո իմաստությամբ հեռացի՛ր նրանից։


Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։


Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է թվում, քան նա, ով հարստության ավետիս է բերում։


Այլ արժանի պատասխա՛ն տուր նրան, որ ինքն իրեն իմաստուն չձևացնի։


Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։


Վա՜յ նրանց, ովքեր իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան։


Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,


Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։