Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
ԱՌԱԿՆԵՐ 25:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։ |
Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
Սավուղը բարկացավ Հովնաթանի վրա և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, մի՞թե չգիտեմ, որ դու դաշնակից ես Հեսսեի որդուն։ Դա ամոթ ու խայտառակություն է քեզ և քո մոր մերկության համար։
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։