Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 24:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և գիտությամբ շտեմարանները լցվում են ամեն տեսակ հարստությամբ և պատվական բարիքներով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամեն տեսակ պատվական և ընտիր ունեցվածքով։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 24:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ քահանան՝ Ահարոնի ժառանգը, թող լինի տասանորդ հավաքող ղևտացիների հետ, և ղևտացիները թող մեր տասանորդից տասանորդ տան մեծ քահանային՝ մեր Աստծու տանը՝ Տիրոջ տաճարում գտնվող գանձատանը,


Գետի հորձանքներ է պատռել։ Բոլոր պատվական այս բաներն իր աչքով է տեսել։


Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։


Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։


Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։


Իմաստունը լավ է հզորից, և հանճարեղը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։


Իմն են հարստությունն ու փառքը, շատ ստացվածքն ու արդարությունը։


որ սիրելիներիս հարստություն բաշխեմ և նրանց գանձարանները բարությամբ լցնեմ։


Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։