Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
ԱՌԱԿՆԵՐ 24:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ընկերոջ համար սուտ վկա մի՛ դարձիր, և քո շուրթերով մի՛ խաբիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։ |
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։
Այդպես էլ վարվում են այն բոլոր մարդիկ, որ դարանակալ են լինում իրենց բարեկամներին, և երբ կշտամբվում են, ասում են՝ «Կատակում էինք»։
«Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին՝ ասելով. “Այս է ողջակեզի կարգը. զոհասեղանի վրա այն պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա այրվող կրակը չպետք է հանգչի։
Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։
Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։