Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
ԱՌԱԿՆԵՐ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ խնդա չարագործների հետ և մի՛ նախանձիր մեղավորներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։ |
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,
Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,