Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղավ նրա գերեզմանի վրա։ Աբենների համար լաց էր լինում նաև ամբողջ ժողովուրդը։
ԱՌԱԿՆԵՐ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր, երբ նա սայթաքի, մի՛ ուրախացիր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ. |
Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղավ նրա գերեզմանի վրա։ Աբենների համար լաց էր լինում նաև ամբողջ ժողովուրդը։
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։
Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։
Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։