ԱՌԱԿՆԵՐ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի նա մազ կուլ տվողի պես է ուտում և խմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։ |
Ով կոծում է թշնամու վրա, շուրթերով բացահայտում է ամեն ինչ, և իր սրտում նենգություն է նյութում։
Եթե թշնամիդ քեզ աղաչի և բարձրաձայն աղերսի, մի՛ հավատա նրան, քանզի յոթ չարիք կա նրա սրտում։
Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։
Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ և չասացիր, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը»։