Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 26:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ով արծաթը նենգությամբ է տալիս, նման է խեցու. ողորկ շուրթերը ծածկում են տրտմագին սրտերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 26:23
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։


Արդար շուրթերը ծածկում են թշնամությունը, իսկ բամբասանք նյութողներն անմիտներ են։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։


Եթե թշնամիդ քեզ աղաչի և բարձրաձայն աղերսի, մի՛ հավատա նրան, քանզի յոթ չարիք կա նրա սրտում։


քանզի նա մազ կուլ տվողի պես է ուտում և խմում։


Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ