ԱՌԱԿՆԵՐ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարբեցող մի՛ եղիր և մի՛ նախանձիր մսով պարարտացողներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների. |
Իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։
Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են ցքիի հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին նրանց շուտով պիտի այրի։
Վա՜յ ձեր այդ հզորներին, ովքեր գինի են ըմպում, և ձեր իշխաններին, ովքեր խառնված թունդ ցքի են խմում,
Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։
«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։
և ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող”։