Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
ԱՌԱԿՆԵՐ 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաներն իրենց տերերին փոխ պիտի տան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։ |
Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։
Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ արդարին վաճառեցին արծաթով և տնանկին՝ կոշիկների դիմաց,
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։
որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։
Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։