Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
ԱՌԱԿՆԵՐ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ բռնացիր անտունի վրա, քանզի աղքատ է նա, և մի՛ անարգիր անտունին դատարանի մեջ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում մի՛ տրորիր դժբախտին, |
Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։
խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը՝ ավարի։
Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրավությամբ, հափշտակություններ էին անում. աղքատին ու տնանկին բռնադատում էին, պանդուխտի հետ արդարությամբ չէին վարվում։
Եվ ոչ ոք իր մերձավորին չպետք է խաբի։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։