Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։
Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։
Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։
Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։
Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։
Բայց տգիտությունը բարվոք չէ հոգուն, և ով ստիպում է ոտքերին շտապել, սխալներ է գործում։
Սկզբից ձեռք բերված բաժինը, վերջում չի կարող օրհնված լինել։
Չարաչք մարդը շտապում է հարստանալ և չգիտի, որ ողորմածը պիտի հաղթի իրեն։
Երբ հանդուգն խոսող մարդ գտնես, իմացի՛ր, որ ավելի հույս կա անզգամի, քան նրա համար։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։