Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 21:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 21:30
20 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն Ուրիան քնեց արքայի տան դռանը՝ նրա ծառաների հետ, և իր տուն չգնաց։


Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։


Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։


Չես երկնչի, որովհետև ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակվի,


Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։


Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,


Արդարև, այն, ինչ սուրբ Աստված խորհեց, ո՞վ կարող է խափանել, և ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։


մի՞թե խորհրդով կամ բերանի խոսքերով պատերազմ կշահվի. իսկ հիմա ո՞ւմ վրա ես հույս դրել, որ չես հնազանդվում ինձ։


Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։


այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։


Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։


Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացեք այդ մարդկանցից և բա՛ց թողեք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, ինքն իրենով կկանխվի.


իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք»։


Երիքովի թագավորին լուր տվեցին և ասացին. «Այս գիշեր այստեղ Իսրայելի որդիներից մարդիկ են մտել երկիրը հետախուզելու»։


Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։