Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը, Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում. Դուրս էր գալիս և նույնը խոսում։
ԱՌԱԿՆԵՐ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։ |
Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը, Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում. Դուրս էր գալիս և նույնը խոսում։
Դու, ո՜վ Տեր, ճշմարտությունը սիրեցիր Եվ քո իմաստությամբ ինձ հայտնեցիր Անհայտներն ու ծածկվածները։
Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Արդար դատաստանո՛վ դատեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրդ ձեր եղբորը։
և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։