Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
ԱՌԱԿՆԵՐ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով անարատ շրջում է արդարության մեջ, իր հետևից երանելի որդիներ պիտի թողնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։ |
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։