Սողոմոն արքան երդվեց Տիրոջ անունով՝ ասելով. «Աստված թող պատժի ինձ, եթե այդ խնդրանքի համար Ադոնիան իր իսկ կյանքով չհատուցի։
ԱՌԱԿՆԵՐ 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։ |
Սողոմոն արքան երդվեց Տիրոջ անունով՝ ասելով. «Աստված թող պատժի ինձ, եթե այդ խնդրանքի համար Ադոնիան իր իսկ կյանքով չհատուցի։
Արդ, կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դավթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպես խոստացել էր Տերը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։
Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։
Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։