ԱՌԱԿՆԵՐ 20:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ սիրիր չար խոսել, որպեսզի չկործանվես. բա՛ց աչքերդ և հագեցի՛ր հացով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։ |
Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։