ԱՌԱԿՆԵՐ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե գնացած լինեին բարի ճամփաներով, հեշտությամբ կգտնեին արդարության շավիղները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես, |
Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։