Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

որ կուրախանան չար գործերով և կխնդան՝ չարի կողմը խոտորվելով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 2:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Անմիտը ծիծաղելով չարիք է գործում, իսկ մարդու իմաստությունը՝ հանճար գոյացնում։


Ամբարիշտի հոգին չարիքներ է ցանկանում, և ողորմություն չի գտնի ոչ մեկից։


Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,


Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։


Իրենց չարիքներով ուրախացրին թագավորին և իրենց ստով՝ իշխաններին։


Վախճանը կարթով կորզեց, իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան, որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։


Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։


Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։


անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը,