15 Շեղ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շավիղները՝ զիգզագ,
15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,
Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։
Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս Աստված, քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։
որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝
Մեղք գործեցին, այլևս նրա որդիները չեն այս արատավորները, սա թյուր ու մոլորված մի ազգ է։
Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում։
Արդար են իմ բերանի բոլոր խոսքերը, և նրանց մեջ ոչինչ չկա ծուռ և թյուր,
Ուղիղ ընթացողը երկնչում է Տիրոջից, իսկ ով կամակորում է իր ճանապարհին, պիտի անարգվի։