Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։
Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։
Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամներին՝ ընկեր։
Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։
Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։
Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։
Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղանչել չի համարում, նա կցորդ է ամբարիշտ մարդկանց։
Տերը դիմեց նրան և ասաց. “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։
ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք,
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։