Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։
ԱՌԱԿՆԵՐ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։ |
Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։
Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր,
Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։
Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
Հեսսեն առավ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ այծերից և իր որդի Դավթի հետ ուղարկեց Սավուղին։
Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և