ԱՌԱԿՆԵՐ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։ |
Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը կփրկի մի հոգի մահվանից և կմաքրի բազում մեղքերը։
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։