Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 13:4
53 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։


Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։


Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝


Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։


Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց։


Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։


Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։


աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ, և եղբայրասիրությունը՝ սիրով։


ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ՝ հանդուրժելով միմյանց սիրով,


սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,


Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։


Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։


Եվ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով։


Եղբայրնե՛ր, ձեզ համար ինքս ինձ և Ապողոսին օրինակ բերեցի, որպեսզի մեզնից սովորեք չիմանալ ավելին, քան գրված է, որպեսզի չհպարտանաք՝ մի ընկերոջը մյուսից գերադասելով։


Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։


Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,


Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։


Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։


Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։


շեղվեցին քո Օրենքից և մոռացան այն հրաշքները, որ դու արել էիր նրանց հետ, խստացրին իրենց պարանոցները և իրենց թիկունքները շրջեցին ու կամեցան վերադառնալ Եգիպտոսի ծառայությանը։ Սակայն դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լինելով գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ, չլքեցիր նրանց։


Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն,


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։


Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր


Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։


Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։


Տերն է քննում արդարին և ամբարիշտին։ Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։


հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը


այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն


Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։


լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ. լինեն բանսարկու,


Նրա եղբայրները նախանձեցին նրան, իսկ հայրը մտքում պահում էր նրա պատմածը։


Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։


Ձեզնից ոմանք գոռոզացել են՝ կարծելով, թե ես ձեզ մոտ այլևս չեմ գալու։


Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։


Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։


Ոմանք նախանձի ու հակառակության համար են Քրիստոսին քարոզում, իսկ ոմանք՝ բարի մտադրությամբ։


Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։


Եվ դուք հպարտանում եք, փոխանակ սգայիք, որպեսզի ձեր միջից դուրս հանեիք նրան, ով կատարել է այդ արարքը։


Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։


Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ