ԱՌԱԿՆԵՐ 17:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։ |
Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։
Նույնիսկ ճանապարհ գնալիս հիմարի սիրտը պիտի նվաղի, և ինչի մասին էլ նա մտածի, ամբողջն անմտություն է։
Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,