Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։
Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։
Իմաստուն որդին կազատվի խորշակից, իսկ տգետը հունձի ժամանակ կդառնա որդի անօրեն։
Ով չի հոգում իր տան մասին, հողմի բաժին է դառնալու, և անմիտը ծառայելու է իմաստունին։
Իմաստուն սպասավորը հաճելի է թագավորին. և իր փութկոտությամբ թոթափում է անարգանքը։
Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ։
Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։
Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ այլևս չի կարող շրջահայաց լինել,