Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Իմաստուն սպասավորը հաճելի է թագավորին. և իր փութկոտությամբ թոթափում է անարգանքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:35
18 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։


Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։


Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,


Թագավորը և նրա հետ բոլոր եղողները, որ ունկնդիր են անիրավ խոսքերի, անօրեններ են։


Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։


Իմաստուն թագավորը ցրում է ամբարիշտներին և նրանց անվահար անում։


Երբ արդար թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ նրա աչքից չի վրիպի։


Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։


Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։


Իմաստուն որդին կազատվի խորշակից, իսկ տգետը հունձի ժամանակ կդառնա որդի անօրեն։


Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում։


Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։


Արդար շուրթերը հաճելի են թագավորին. Տերը սիրում է ուղիղ խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ