Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
ԱՌԱԿՆԵՐ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։ |
Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։
Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։