Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։
ԱՌԱԿՆԵՐ 16:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։ |
Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Ահարոնը երկու այծերի համար թող վիճակ գցի. մեկը՝ Տիրոջ համար, մյուսը՝ արձակելու [𝕸 Ազազել] համար։
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։
ու նա երկիրը նրանց մեջ յոթ մասի բաժանեց։ Եվ ասաց. «Հուդայի ցեղը թող մնա հարավում, Հովսեփի որդիները՝ հյուսիսում,
Առավոտյան ամենքդ հավաքվե՛ք ըստ ձեր ցեղերի։ Այն ցեղը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տներով, և այն տունը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք այրերով,
բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։