Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։
Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։
Քեզ կվերադարձնի արդար բնակարանդ, և քո ճանապարհներին լույս կլինի,
Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,
ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։
Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու,
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։