ԱՌԱԿՆԵՐ 16:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։ |
Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։
Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։
Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
Կթի՛ր կաթը, և յուղ կդառնա, իսկ եթե պտուկներն ուժեղ ճմլես, արյուն կգա։ Իսկ եթե ձգձգես խոսքը, դատաստան ու կռիվ դուրս կգա։
լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ. լինեն բանսարկու,
Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։