ԱՌԱԿՆԵՐ 16:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։ |
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման, և պատգամները թող իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ,
Եվ հրեշտակից վերցրի բացված գրքույկն ու կուլ տվեցի. այն իմ բերանում մեղրի պես էր. իսկ երբ կերա, իմ որովայնը դարձավ դառը։