«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,
ԱՌԱԿՆԵՐ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ |
«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,
Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։
Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։
Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։