ԱՌԱԿՆԵՐ 15:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։ |
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։
Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։
նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,
և ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող”։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.