ԱՌԱԿՆԵՐ 15:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, բարի համբավը զորացնում է ոսկորները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։ |
Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։
Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։