ԱՌԱԿՆԵՐ 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։ |
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
որովհետև Տիրոջ աչքն արդարների վրա է, նրա ականջները՝ բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է (Սաղ. 33(34).12-16)։