Իմաստությունը բարի մարդու սրտում է հանգչում, իսկ անմիտների սիրտը չի ճանաչում այն։
Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա։
իսկ անմիտը նույն պահին հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը.
Իմաստուն մարդը խորագիտության գահն է, անզգամների սիրտը նզովքի պիտի ենթարկվի։
Ամեն խորագետ իմաստությամբ է գործում, իսկ անմիտը իր անձով չարիք է տարածում։
Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։
Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում։
Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։
Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։
և երբ իմաստությունը գա մտքիդ մեջ, և գիտությունը քո անձին բարի համարես,
Անզգամն իր ողջ բարկությունը միանգամից է թափում, իսկ իմաստունը համբերում է հեզությամբ։
Նույնիսկ ճանապարհ գնալիս հիմարի սիրտը պիտի նվաղի, և ինչի մասին էլ նա մտածի, ամբողջն անմտություն է։