Հավատարիմ վկան հոգի է փրկում չարից, իսկ նենգավորը բորբոքվում է ստությամբ։
Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։
Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։
արդարը ծանուցում է ճշմարտությունը հայտնի կերպով. անօրենի վկայությունը նենգամիտ է։
Հավատարիմ վկան չի ստում, անիրավ վկան ստություն է բորբոքում։
Սուտ վկան առանց պատժի չի մնա, ով իզուր է մեղադրում, անմեղ չի համարվի։
Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։