Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդարները երկար տարիներ պիտի վայելեն հարստությունը, անիրավները արագորեն պիտի կորչեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 13:23
12 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում


Ով մշակում է իր հողը, պիտի հագենա հացով, իսկ ով նանրության հետևից է գնում, պակասամիտ է։


Իր բերանի պտղի բարիքով մարդ պիտի լցվի, և իր շուրթերի տվածի համեմատ՝ հատուցում ստանա։


Ով թզենի է տնկում, պիտի նրա պտուղն ուտի, ով իր տիրոջն է պահում, պիտի պատվվի։


Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։


Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ արդյունք սիրողն ինքն իրենով կլիանա. ուստի դա ևս ունայնություն է։


այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժոտ մի ձորի մեջ, որտեղ ո՛չ վար է արված, ո՛չ սերմ ցանված, և այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։