Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
ԱՌԱԿՆԵՐ 13:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չարիքները հալածում են մեղավորներին, իսկ բարիքները պիտի հասնեն արդարներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։ |
Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
Տերը ցրում է հեթանոսների ժողովները, Տերն անարգում է ժողովուրդների խորհուրդները, Տերն արհամարհում է իշխանների մտքերը։
Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
Այնպիսի կորուստ է քեզ վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու մաքուր մնալ, քեզ վրա հանկարծակի կորուստ է գալու, որ դու չես գիտակցելու։
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։
Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։