Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։
ԱՌԱԿՆԵՐ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անիրավությամբ կուտակված հարստությունը պիտի պակասի, իսկ աստվածապաշտությամբ հավաքվածը պիտի բազմանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։ |
Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։
Լավ է ի սկզբանե օգնել սրտով, քան խոստանալ և հույսով անել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս. բարի ցանկությունը կյանքի ծառ է։
Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։
Ինչպես որ իր մոր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ հետ կդառնա, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, և երբ գնա, ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպեսզի տանի իր հետ։
Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։