ԱՌԱԿՆԵՐ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։ |
Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։